Ադրբեջանում այս օրերին հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների համատեքստում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների կոնտեքստում: Իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել և հայտարարություններ անել ընտրական գործընթացի վրա ազդելու համար: Բանաձևը պետք է լինի այսպես՝ երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի Հանրապետության համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, եթե բոլորը կարողանան խնդրին նայել այդ անկյան տակ, ապա հնարավորություն կլինի չենթարկվել նման կարգի ազդեցություններին:
