«Բելավիա» ավիաընկերությունից վստահեցնում են, որ դեպի Հայաստան չվերթները չեն չեղարկվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ավիաընկերությունից, այս պահին ստիպված են չեղարկել չվերթները դեպի Վիլնյուս, Լոնդոն, Փարիզ։
«Եթե այլ արգելքների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ հայտնվեն, մենք անպայման օպերատիվ կերպով նորություններ կհրապարակենք կայքում և սոցիալական ցանցերում»,- ասաց «Բելավիա» ավիաընկերության ներկայացուցիչը:
Ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ մի շարք երկրներ չվերթների կատարումը չեղարկելու կապակցությամբ ավիաընկերության տեղեկատվական-տեղեկատու ծառայությանը դիմումներն աճել են:
«Ստեղծված իրավիճակում ավիաընկերությունն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի յուրաքանչյուր ուղևոր ստանա հետաքրքրող հարցի պատասխանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
