7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը հրաժարական է տվել
Այլ Լուրեր

Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Բեռնում.....