4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Միջազգային կառույցներն առավելագույնս անհանդուրժող լինեն Ադրբեջանի գործողությունների հանդեպ. Արմեն Սարգսյան
Այլ Լուրեր

Միջազգային կառույցներն առավելագույնս անհանդուրժող լինեն Ադրբեջանի գործողությունների հանդեպ. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը․

Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:

ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:

Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ:  

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Նատա Հարությունյան

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. Արմեն Սարգսյան

Նատա Հարությունյան

Հարցերը, որոնք բարձրացրել եք, մեր ուշադրության ներքո են. ԿԽՄԿ նախագահը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի նամակին

Նատա Հարությունյան
Բեռնում.....