-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Պատերազմից 7 ամիս անց Կաթողիկոսը կգնա Արցախ. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Պատերազմից 7 ամիս անց Կաթողիկոսը կգնա Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 3-6-ը լինելու է Արցախում: Նախատեսված է, որ նա Արցախում մի շարք հանդիպումներ է ունենալու, ինչպես նաեւ միասնական պատարագ՝ երկու հայկական հանրապետությունների խաղաղության, բարեկեցության աղոթքներով:

Նկատենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա կաթողիկոսի առաջին այցն է Արցախ: Առհասարակ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից շատ հազվադեպ են իշխանության ներկայացուցիչներ մեկնել Արցախ, իսկ կաթողիկոսի այցն աննախադեպ է այս համատեքստում: Այս անգամ այցն իրականացվում է հոգեւոր դասի առաջնորդի մակարդակով:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....