11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Կրակոցներ Շենգավիթ համայնքում
Այլ Լուրեր

Կրակոցներ Շենգավիթ համայնքում

2021թ. մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոց է արձակել երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Երիտասարդը տուժող է ճանաչվել:Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում տուժողին պատկանող ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ և արնանման հետքեր:

Առգրավվել են տուժողի հագուստները և վերջինիս մարմնից հանված մետաղյա բեկորները։Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ Հոդվածներ

Ինչու՞ է աղմկում Մարկովը

Սերինե

Կրակոցներ Երևանում

Նատա Հարությունյան

Երևանում կրակոցներ են հնչել. մեկ մարդ մահացել է

Աշխեն
Բեռնում.....