Մայիսի 25-ին Մեծ Սիթքին հրաբխի կարճաժամկետ ժայթքում Է արձանագրվել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաբանական ծառայության տվյաներով՝ ժայթքումն սկսվել Է տեղական ժամանակով մայսի 25-ի 21:04-ին (Երեւանի ժամանակով մայիսի 26-ի 9:04-ին), դրա հետեւանքով տեղի Է ունեցել ավելի քան 4 500 մետր բարձրությամբ մոխրասյան արտանետում:
Այնուհեեւ հրաբխի սեյսմաակտիվությունը նվազել Է, մոխրի ամպը շարժվում Է դեպի արեւելք: Սահմանվել Է թռիչքների վտանգի կարմիր կոդ: Այս պահին հրաբուխը գտնվում Է Ալյասկայի Հրաբուխների դիտարանի մշտական դիտազննման ներքո, քանի որ հնարավոր Է նոր ակտիվություն: Մեծ Սիթքին հրաբուխը գործող ստրատոհրաբուխ Է, որը գտնվում Է համանուն կղզու հյուսիսային մասում: Վերջին խոշր ժայթքումն արձանագրվել Է 1974 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
