4.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող հարցեր
Այլ Լուրեր

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող հարցեր

2021 թ. մայիսի 26-ին Ղազախստանի Հանրապետությունում (Նուր-Սուլթան) կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև հայ-ղազախական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների շրջանակում կարևորվել է առկա արդյունավետ համագործակցության ընդլայնումը՝ համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման, միջբուհական համագործակցության ընդլայնման, երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության շրջանակում հանձնաժողովը նախատեսում է նաև դիտարկել արվեստագետների փոխանակման ծրագրերի իրականացման, երկու երկրներում կազմակերպվող միջազգային փառատոներին մասնակցության ապահովման, համատեղ ցուցահանդեսների և մարզական միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է «Astana hub» միջազգային տեխնոպարկ և ծանոթացել գիտատեխնիկական ոլորտում Ղազախստանի փորձառությանը:

Բեռնում.....