3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Մասնավոր-պետական համագործակցությամբ իրականցվում է արցախցիների կարիքների համապարփակ գնահատում
Այլ Լուրեր

Մասնավոր-պետական համագործակցությամբ իրականցվում է արցախցիների կարիքների համապարփակ գնահատում

«Աննա Աստվածատուրյան հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Արցախի կառավարության հետ համագործակցությամբ իրականացնում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած արցախցիների կարիքների գնահատում՝ հստակեցնելով կորուստները: Այսինքն՝ ոչ միայն ամբողջացնել կորուստների վերաբերյալ տվյալները, այլև գնահատել ընտանիքների կարիքներն աջակցության ծրագրերն առավել հասցեական իրականացնելու համար: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ գաղափարը ամերիկահայ գրող, իրավաբան, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան-Թերքոթինն է, որը պատերազմի օրերին առաջարկ արեց նման ծրագիր իրականացնել:

«Շատ ուրախ ենք նման համագործակցության համար: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, միայն նրա համար, որ կազմակերպությունները, անհատները, որոնք կցանկանան օգնել Արցախին կունենան հստակ տվյալներ, թե հատկապես քանի մարդու համար ինչ է պետք անել, ինչպես և այլն: Առաջին պատերազմից (խմբ.-90-ականների արցախյան պատերազմ) հետո մենք ունեինք բացթողում այդ հարցում, որը կապված էր տեղահանված անձանց կորուստների տվյալների հավաքագրման հետ: Այսօր ասոցիացան սիրով հանձն առավ կատարել 2020 թվականի պատերազմի հետևանքով արցախցիների կորուստների ուսումնասիրությունը, մարդկանց սոցիալհոգեբանական, կենցաղային, կրթական, առողջապահական կարիքների գնահատումը»,-ասաց Միրա Ատոնյանն՝ ավելացնելով, որ կարևոր է իմանալ նաև, թե պատերազմից հետո Արցախ վերադարձած ու դեռ Հայաստանում գտնվող  արցախցիներն ինչ մտադրություններ ունեն իրենց հետագա կյանքը կազմակերպելու հարցում: Ընդհանուր առմամբ 4 բաղադրիչով փորձ է արվում հասկանալ, թե արցախցիները բնակարանային, կենցաղային, երեխաների կրթության, ընտանիքի անդամների առողջության հետ կապված, մատուցվող ծառայությունների մատչելիության առնությամբ ինչ խնդիրներ ունեն: 

Ընտանիքների հետ աշխատանքներն ընթացքի մեջ են: Վերջին տվյալներով ասոցիացան Արցախում ավելի քան 16 հազար, Հայաստանում 4 հազար ընտանիքի  կարիքների գնահատում է կատարել: Ընտանիքների թիվն առաջիկայում կավելանա:

Աննա Աստվածատուրյան-Թերքոթի խոսքով, թե պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո շատերն էին իրեն զանգահարում ու փորձում ճշտել, թե ինչ կորուստների մասին է խոսքը, ինչպես օգնել: Այս նախաձեռնությունը գալիս է նաև այդ հարցադրումներից: Ամբողջ պատկերն ունենալը կօգնի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգնության ձեռք մեկնել Արցախին, ճիշտ կողմնորոշվել:

«Ես ինքս փախստական եմ, ծնունդով Բաքվից եմ, ես այս ամենը տարիներ առաջ զգացել եմ: Այս պատերազմի ժամանակ ես սկզբում մտածում էի ինչպես օգնել ես հետո հասկացա, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում շատ հարցերի պատասխաններ հստակ չեն՝ որքան ընտանիքի մասին է խոսքը, նրանք որտեղ են հիմա, ինչ կորուստներ ունեն, ինչի կարիք ունեն և այլն: Ինձ համար կարևոր է ոչ միայն իմանալ այդ ամենը և օգնել, այլև կարևոր է պատմական տեսանկյունից»,-ասաց Աննա Աստվածատուրյան-Թերքոթը:

Հունիսի վերջին արդեն պատրաստ կլինի նշված ամբողջ ուսումնասիրությունների համապարփակ զեկույցը, սակայն այսօր արդեն որոշ հարցերի հետ կապված պատկեր նախանշվում է: ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ արդեն ունեն սեռատարիքային պատկեր, ընտանիքների ժողովրդագրական նկարագրություն, առկա է արցախցիների կրթական, առողջապահական, հոգեբանական կարիքների մասին ինֆորմացիա: Կարևոր են նաև գույքային կորուստների մասին տվյալները:

«Կարիքների և ռեսուրսների գնահատումից հետո մենք կարող ենք ունենալ և՛ զբաղվածության, և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ հոգեբանական ծրագրեր: Ունենք հարցեր՝ սկսած խմելու ջրից մինչև դեղորայքի աջակցություն: Մենք ունենք կարիքների ամբողջ պատկերը: Սա նաև օգնում է հասցեական և խելացի պլանավորված ծրագրեր իրականացնել, որպեսզի նույն ուղղությամբ դրանք չկրկնվեն: Կունենանք բազմաթիվ ծրագրեր առավել հասցեական ու կոնկրետ մարդկանց ուղղված»,-ասաց Նվարդ Մելքոնյանը:

Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները՝ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ արցախցիների համար առաջնահերթ խնդիրներից է ապաստարանների, բնակարանների ապահովման հարցը:

Բեռնում.....