11.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները
Այլ Լուրեր

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի լավագույն կադրերով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն Սոս Հակոբյանը։

«Շատ ներկայացուցչական է ցուցակը՝ կան և երիտասարդներ, և փորձառու անձինք»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ցուցակում ներառված չեն, շատ ինտենսիվ ռեժիմով աշխատում են երկիրը ճգնաժամից և աղետից հանելու համար։

«Մշակում ենք Հայաստանի լավագույն ոլորտային մասնագետների օգնությամբ ծրագիր, որը ամփոփման փուլում է։ Կազմակերպելու ենք միջոցառում, որտեղ ամեն ոլորտի մասնագետ կներկայացնի մեր ծրագիրը»- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները․

1․ Արթուր Վանեցյան

2․ Տարոն Մարգարյան

3․ Աննա Մկրտչյան

4․ Իշխան Զաքարյան

5․Հայկ Մամիջանյան

6․ Թագուհի Թովմասյան

7․ Տիգրան Աբրահամյան

8․ Մարտուն Գրիգորյան

9․ Թեհմինա Վարդանյան

10․ Արման Սահակյան:

Բեռնում.....