3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Ռուբեն Վարդանյանը վերջին պահին միտքը փոխել է. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ռուբեն Վարդանյանը վերջին պահին միտքը փոխել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Աշխատանքից ազատված երկու սոցապնախարարները՝ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը պատրաստվում էին մասնակցել արտահերթ ընտրություններին «Առաքելություն» կուսակցությամբ, եւ աշխատանքից ազատվելու պատճառը բացառապես ընտրություններն էին։

Նրանք մինչեւ վերջին օրը հույս են ունեցել, որ մասնակցելու են ընտրություններին եւ անգամ նախօրեին դիմել էին Անձնագրային բաժին՝ տեղեկանք ստանալու համար, սակայն վերջին պահին տապալվել է այդ ծրագիրը։ Մեր տեղեկություններով, նրանց հետ գնալու էր եւ ֆինանսական ծախսերը հոգալու էր գործարար Ռուբեն Վարդանյանը, սակայն վերջին պահին նա հրաժարվել է դրանից եւ իրենց պաշտոնները թողած նախարարները մնացել են խաղից դուրս վիճակում։

Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման քննարկում եղել է` մասնակցել, թե չմասնակցել ընտրություններին, ասաց` հնարավոր է, որ իրենցից ոմանք դիմած լինեն նաև անձնագրային բաժին` տեղեկանք ստանալու: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....