-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » ՀԱՊԿ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների. Մակունց
Այլ Լուրեր

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների. Մակունց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Հայաստանի միջազգային գործընկերներին կոչ է անում պատադիր հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանից 6 հայ զինծառայողի գերեվարման դեպքին:

«ՀՀ սահմանից մենք չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է: Եվ դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն տալ հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում: Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ»,- ասաց նա:

Մակունցը հավելեց, որ հանրության, բոլորի մոտ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով կարձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: «Եվ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»,-նշեց նա:

 Մակունցը կարծում է՝ հետագա լարումներից ու բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում ՀՀ-ն, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում են Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողություններն ու զարգացումները՝ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական տան:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ 

Նմանատիպ Հոդվածներ

Որտե՞ղ էր Ռուբեն Վարդանյանը, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա էր իրականացնում Արցախի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Սերինե

ՀԱՊԿ-ով չեն ավարտվում հայ- ռուսական հարաբերությունները. հայ-ռուսական արձագանքները զորավարժությունների չեղարկման մասին

Սերինե

Ըմբռնումով ենք մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին. ՀԱՊԿ քարտուղարություն

Սերինե
Բեռնում.....