3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի մասնակից 6 948 ուսանողի ուսման վարձը
Այլ Լուրեր

Կառավարությունը կփոխհատուցի պատերազմի մասնակից 6 948 ուսանողի ուսման վարձը

Կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ  Դումանյանը նշեց, որ  կառավարության նախկինում ընդունած համապատասխան որոշումներով ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 4 213 ուսանողի՝ հատկացնելով 895,4 մլն դրամ:

Կառավարության մայիսի 27-ի որոշմամբ նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարներից 586,5 մլն դրամը կուղղվի ևս 2 735 ուսանողի ուսման վարձը փոխհատուցելուն: 

«Նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6 948, իսկ  փոխհատուցման չափը՝ 1,463,861.7 հազար դրամ»,- ասաց Դումանյանը:

Բեռնում.....