-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Հայ զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն տեղանքի քարտեզ է հրապարակել
Այլ Լուրեր

Հայ զինծառայողները գերեվարվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն տեղանքի քարտեզ է հրապարակել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիների կողմից 6 հայ զինծառայողների գերեվարումը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում՝ հրապարակելով տեղանքի մանրամասն քարտեզ: ՊՆ-ն քարտեզի լուսանկարին կից հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը»։

Բեռնում.....