9.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Անդրանիկ Քոչարյանը տեսնում է մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման անհրաժեշտություն
Այլ Լուրեր

Անդրանիկ Քոչարյանը տեսնում է մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման անհրաժեշտություն

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման անհրաժեշտություն է տեսնում:

Նա նման տեսակոտ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Քոչարյանը նախ նշեց, որ  առավոտյան Ադրբեջանը, առևանգելով 6 հայ զինծառայողի, նոր իրողություն է առաջացրել, սահմանային շատ ծանր իրավիճակ Հայաստանի համար, ապագայում նաև՝ իրենց համար, տարածաշրջանի համար:

«Եվ ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաև ՌԴ-ի հետ ունենք համագործակցության մի շարք պայմանագրեր, որոնք պետք է աշխատեն, և երևա, որ դրանք կենսունակ են նման խնդիրների գոնե կանխարգելման առումով»,-ասաց նա:

Քոչարյանը շեշտեց՝ կան իրավիճակներ, որտեղ որոշումները շատ երկար են կայացվում:

«Նախ նման իրավիճակներ չպետք է առաջանան, իսկ առաջանալու դեպքում որոշումները պետք է լինեն անմիջապես: Բայց պետք է նայենք, թե մենք ինչքանով ենք ի վիճակի ինքներս կանխել նման իրավիճակները: Կարծում եմ, ժամանակն է, որ մենք արդեն մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման մասին և բոլոր սցենարներն ունենանք մեր տեսադաշտում: Կարող է իրավիճակը նորից գնա բարդացման, մենք գտնվում են արտահերթ ընտրությունների շեմին, ընտրություններն էլ իրենց ներքին լարվածություններն են առաջացնում: Բայց իրականում մենք ունենք սահմանային լարվածության աճ, որը պետք է փորձենք կախել: Իսկ հետագա լարվածությունները կանխելու համար ոչ միայն մեր ԶՈՒ կառավարելիության մակարդակը պետք է ունենա թռիչքաձև բարձրացում, այլ նաև մոբիլիզացիոն ռեսուրսի կայացման անհրաժեշտության առջև ենք կանգնած»,- ասաց Քոչարյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Անդրանիկ Քոչարյանը ծանոթ չէ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին

Նատա Հարությունյան

«Ամեն օր լինելու են այսպիսի ճշտումներ»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպերի մասին

Նատա Հարությունյան

Ի՞նչ է կատարվում Սյունիքում․ ուղիղ

Նատա Հարությունյան
Բեռնում.....