-1.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով
Այլ Լուրեր

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

Ինչպես տեղեկացրին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից, մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

Նմանատիպ Հոդվածներ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատը ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

Նատա Հարությունյան

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ տեղեկություն տալու գերեվարված 6 հայ զինծառայողի մասին

Նատա Հարությունյան

ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....