7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է
Այլ Լուրեր

ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է

ՀՀ պետական սահմանի օպերատիվ մարտավարական վիճակը հարաբերական լարված է։ Մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ-հարկադրական գործողությունները։ Իսկ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները, հակագործություններ իրականացնելով, փորձում են Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից»,- ասաց Ասրյանը։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ իրավիճակը լարված է եղել Սյունիքի մարզի Սև լիճ-Վերիշեն ուղղությունում և մայիսի 26-ի գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է Գեղարքունիքի մարզի Կութ ուղղությունում։

Բեռնում.....