Հայաստանում մայիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, առողջացել է 301 քաղաքացի, մահացել է՝ 7-ը: Մեկ օրում կատարվել է 2835 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1075450-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222513 դեպք, որոնցից 212566-ն առողջացման, 4423-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1081 է:
