-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք
Այլ Լուրեր

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

 Արցախում մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 51 թեստավորում։ Այսպիսով, Արցախում թեստավորման ընդհանուր թիվը հասել է 25 231-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 751 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 779 քաղաքացու հետազոտություն, որից 867-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր եղանակով բուժվում տնային պայմաններում:

Բեռնում.....