2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » ՀԱՊԿ ԽՎ նախագահն Արարատ Միրզոյանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար
Քաղաքականություն

ՀԱՊԿ ԽՎ նախագահն Արարատ Միրզոյանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում անցկացնելու և ջերմ ընդունելության համար: Այս մասին Վոլոդինն ասաց նոյեմբերի 5-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում:

«Առաջին անգամ ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստ անցկացնում Երևանում: Մենք այսօր ոչ միայն մեզ զգացինք ինչպես տանը, այլ նաև արդյունավետ իրականացրինք մեր աշխատանքը»,- ասաց Վոլոդինը:

Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ ՄիրզոյանըՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ ՎոլոդինըՏաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն ԶուխուրովըՂազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան ՆիգմատուլինըՂրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան ՋումաբեկովըՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը

Բելառուսի խորհրդարանի պատվիրակն է Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովը

Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են ՍերբիայիԻրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչները: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Աֆղանստանի խորհրդարանի ներկայացուցիչը:

Նմանատիպ Հոդվածներ

Խորհրդարանի խոսնակը հանդիպեց ԱՄՆ դեսպանի եւ ԱՄՆԶԾ ղեկավարի հետ

Նատա Հարությունյան

Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում

Նատա Հարությունյան

Մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը․ Արարատ Միրզոյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին