5 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Դուշանբեում
Աշխարհ

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Դուշանբեում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստի ընթացքում հայտնեց վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ընդունելության համար:

«Մենք բոլորին, ովքեր այստեղ են, և, ովքեր դեռ կավելանան մինչև այդ, մեծ հաճույքով հրավիրում ենք, մենք ձեզ սպասում ենք: Մենք բոլորս պետք է աշխատենք այն հարցերի շուրջ, որոնք կներառվեն օրակարգում»,- ասաց Զուխուրովը:

Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ ՄիրզոյանըՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ ՎոլոդինըՏաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն ԶուխուրովըՂազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան ՆիգմատուլինըՂրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան ՋումաբեկովըՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը

Բելառուսի խորհրդարանի պատվիրակն է Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովը

Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են ՍերբիայիԻրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչներըՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Աֆղանստանի խորհրդարանի ներկայացուցիչը:

Նմանատիպ Հոդվածներ

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով

Նատա Հարությունյան

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի

Անի Գրիգորյան

Միրզոյանը և Վոլոդինը կարևորել են ԼՂ-ում ռազմագործողությունների դադարեցման եռակողմ հայտարարությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին