7.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Հարցվածների 63 տոկոսը պատրաստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին․ IRI
Գլխավոր Նորություններ

Հարցվածների 63 տոկոսը պատրաստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին․ IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) կրկին Հայաստանի ներքաղաքական  կյանքի վերաբերյալ հարցում է իրականացրել։ Հարցումն իրականացվել է ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցման մեթոդով, 1502 քաղաքացու շրջանում։

Ըստ հետազոտության, հարցվածների 27 տոկոսը կարծում է, որ 1 տարի հետո Հայաստանում իրավիճակը նույն է մնալու, 21 տոկոսը կարծում է, որ երկրում դրական փոփոխություններ են լինելու, իսկ ահա 11 տոկոսը կարծում է՝ փոփոխությունները  բացասական են լինելու։ Հարցվածների 70 տոկոսը հայտնել է, որ երկրից չի հեռանա ու այլ երկրում չի ապրի, և միայն 17 տոկոսն է  հայտնել, որ պատրաստվում է երկրից հեռանալու՝ այլ երկրում բնակություն հաստատելու նպատակով։

Հայաստանի քաղաքացիների 12 տոկոսը կարծում է, որ այսօր Հայաստանի առաջ ծառացած լրջագույն խնդիրը քաղաքական անկայունությունն է, 23 տոկոսը տարբեր խնդիրներ է նշել, ու միայն  9 տոկոսն է խոսել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների սկսման վտանգի մասին։
Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական կառույցների աշխատանքներին, և թե որ կառույցի աշխատանքներից  է հասարակություն առավելագույնս գոհ։ Հարցվածների  29 տոկոսը գոհ էր դատարաններից, մյուս 29 տոկոսն էլ նշել է, որ իրենց գոհացնում է նախագահի աշխատակազմի աշխատանքը։ 28 տոկոսը գոհ է եղել  Աժ-ի աշխատանքներից, 27 տոկոսը Զինված ուժերից, իսկ ահա 26 տոկոսը վարչապետի գրասենյակից։

IRI  այն հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը՝ «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը՝ «բարենպաստ», ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը՝ «բարենպաստ»։


Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոսը՝  «բարենպաստ», Գագիկ Ծառուկյանի  նկատմամբ վերաբերմունքը 3  տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», 22 տոկոսը՝ «բարենպաստ»,  Էդմոն Մարուքյանի նկատմամբ վերաբերմունքը 1 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 22 տոկոսը՝ «բարենպաստ», առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքը 1 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 10 տոկոսը՝ «բարենպաստ»։ Ամենավատ վերաբերմունքին արժանացել են Սերժ Սարգսյանը 49 տոկոսով,  Արթուր Վանեցյանը 46 տոկոսով, Վազգեն Մանուկյանը 44 տոկոսով, Ռոբերտ Քոչարյանը 42 տոկոսով, Լևոն Տեր-Պետրոսյանը 41 տոկոսով, իսկ երկրի գործող վարչապետի նկատմամբ վատ վերաբերմունք է հայտնել քաղաքացիների 20 տոկոսը։

Հարցման ընթացքում անդրադարձ  է կատարվել նաև հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների։ Հարցվածների 63 տոկոսը պատասխանել է, որ գնալու են ու մասնակցեն ընտրություններին, իսկ ահա 14 տոկոսը հայտնել է, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին։ Հարցին, թե որ քաղաքական ուժին են իր ձայնը տալու, քաղաքացիների 55 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 26 տոկոսը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է ընտրելու, մնացած ուժերը ստացել են 1 տոկոս և 1 տոկոսից ցածր ձայներ։ Հարցվածների ամենաշատ հատվածը՝ 26 տոկոս, հայտարարել է, որ ինքը չի ընտրելու ՀՀԿ-ին։

Հարցին՝ արդյո՞ք քաղաքացիներն իսկապես ուզում են ազդել որոշումների կայացման գործընթացի վրա ՝ հարցվածների 35 տոկոսը պատասխանել է «այո», իսկ 20 տոկոսը՝ «ոչ»։

Բեռնում.....