0.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ տեղեկություն տալու գերեվարված 6 հայ զինծառայողի մասին
Այլ Լուրեր

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ տեղեկություն տալու գերեվարված 6 հայ զինծառայողի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել՝ տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողի կարգավիճակի մասին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը՝ հավելելով, որ Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրների իշխանության հետ՝ գերիների տեսակցություն ապահովելու համար: Կարմի Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները:

«Այցի գլխավոր նպատակն է առաջին հերթին գրանցել այս անձանց, այնուհետև սկսել պարբերական կերպով տեսակցել՝ առաջին հերթին ստուգելու պահման պայմանները, այդ անձանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև օգնել ՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասել է Ամատունին:

Մայիսի 27-ի ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանցիները գերեվարել էին 6 հայ զինծառայողի:

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 27-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված 6 հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով:

Նմանատիպ Հոդվածներ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատը ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

Նատա Հարությունյան

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով

Անի Գրիգորյան

ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....