-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Փաշինյանը հանդիպում է Մակրոնի հետ. ուղիղ
Գլխավոր Նորություններ

Փաշինյանը հանդիպում է Մակրոնի հետ. ուղիղ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ելիսեյան պալատ։ Վարչապետի պաշտոնակատարին դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես կգան հայտարարությամբ։ Այնուհետև նախատեսված է աշխատանքային ճաշ Ֆրանսիայի նախագահի անունից։  Երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, կլինեն Հայաստան֊Ադրբեջան սահմանի վերջին զարգացումները։

Ելիսեյան պալատից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կուղևորվի Սենատ։ Նիկոլ Փաշինյանը Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ ծաղիկներ կխոնարհի վերջերս Փարիզում բացված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու մոտ՝ ի հիշատակ մեծանուն երաժիշտի։ Սենատի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալվի Փարիզի քաղաքապետարանում։ Այնտեղ նա կհանդիպի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ։ Փարիզյան օրակարգը կսպառվի հայ համայնքի հետ հանդիպմամբ։

Բեռնում.....