-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Չկայացած քաղաքական համակարգը ծնում է չկայացած կուսակցական համակարգ․ քաղտեխնոլոգը՝ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի մասին
Գլխավոր Նորություններ

Չկայացած քաղաքական համակարգը ծնում է չկայացած կուսակցական համակարգ․ քաղտեխնոլոգը՝ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի մասին

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվեց հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:

Ընդհանուր առմամբ գրանցվել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ 

NewArmenia.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ՝ պարզելու՝ ինչի՞ մասին է խոսում այսքան շատ գրանցված քաղաքական ուժերի թիվը, և ո՞ր ուժերն են ամենաշահեկան դիրքերում։

-Պարո՛ն Բադալյան, սկսենք այնտեղից՝ ինչո՞ւ այսքան շատ։ Սա ինչի՞ մասին է խոսում:

-Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական համակարգը կայացած չէ, իսկ կուսակցական համակարգը հանդիսանում է քաղաքական համակարգի բաղկացուցիչ մաս։ Չկայացած քաղաքական համակարգը ծնում է չկայացած կուսակցական համակարգ։ Եթե քաղաքական համակարգը կայացած լիներ, ապա այսքան գաղափարաքաղաքական հոսանքներ չէին լինի ու չէին ներկայացնի ընտրական խմբերի շահերը, քանի որ նույնիսկ այդքան ընտրական խմբեր ու գաղափարական հոսանքներ չկան։ Բացի դրանից, խնդիրը նրանում է, որ մենք գտնվում ենք «արաբական» քաղաքական կուլտուրային տարածքում, որտեղ մեծ դեր ու կարևորություն ունի առաջնորդը։ Այդ տարածքում որոշակիորեն գերիշխում է «առաջնորդամոլությունը» ու, քանի որ Հայաստանը ևս այդ տարածքում է գտնվում է, ուստի այդ «առանջնորդամոլության» երևույթը մեզ մոտ ևս երևում է։ 

Շատերը ցանկանում են գյուղում առաջինը լինել, բայց ոչ երկրորդը քաղաքում։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարժվում են մեր քաղաքական գործիչները ու չեն ցանկանում կուսակցությունների միավորման գործընթաց սկսել, քանի որ առաջ է գալիս մի կարևոր հարց, իսկ ո՞վ է լինելու կուսակցության առաջնորդը։ Փաստացի այսքան շատ կուսակցությունների գրանցումը մեր մենտալիտետի խնդիրն է։ Հաջորդ խնդիրը, որի արդյունքն այսքան քաղաքական ուժերի ի հայտ գալն է, դա այն է, որ այս կուսակցությունների ղեկավարների մեծ մասն ունի թերարժեքության բարդույթ։ Իրենք, օրինակի համար, չեն կարողանում հանդես գալ որպես ուղղակի փորձագետ, նախկին պատգամավոր, անպայման պետք է շեշտեն, որ ինչ-որ կուսակցության ղեկավար են՝ լավ իմանալով, որ և՛ դիմացինը, և՛ հենց իրենք գիտեն, որ իրենց կուսակցությունները մարդ-կուսակցություններ են։ Այս թվաքանակի հաջորդ պատճառն էլ այն է, որ կուսակցությունների մեծ մասը վերածվում են անձնական օգտագործման գրասենյակի և կուսակցության ղեկավարն այդ կերպ միայն իր ամբիցիաներն է ներկայացնում՝ չներկայացնելով ընտրական որևէ խմբի շահ։ Իսկ ահա վերջին պատճառն էլ այն է, որ գրանված կուսակցությունների մեջ մասը ընտրական պայքարի ժամանակ այլ պատվիրատուի կողմից «սև» քարոզարշավ է իրականացնելու՝ ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժի դեմ, բնականաբար որոշակի հոնորարի դիմաց։

-Այս իրավիճակում, ո՞ր ուժերն են որ վճռորոշ դեր են ունենալու ընտրական գործընթացներում:

-Այս պահի դրությամբ վճռորոշ դեր ունեն 4 քաղաքական ուժեր՝ «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ գործող վարչապետի գլխավորությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ և «Բարգավաճ Հայաստանը» -ը՝ իր մշտական ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Այս 4 քաղաքական ուժերից 2-ը՝ «Հայաստան» դաշինքը և «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը, ընտրական գործընթացներում հիմնական մրցակիցներն են, քանի որ այս երկու քաղաքական ուժերի հաղթանակի գինը վարչապետի պաշտոնն է։ Նրանց մանդատները չեն հետաքրքրում, նրանք պայքարում են վարչապետի պաշտոնի համար։

ԲՀԿ-ի հիմնական պայքարն այն բանի համար է, որ կարողանան ոչ միայն եղած մանդատները պահել, այլև հնարավորության դեպքում՝ ավելացնել։ «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագրի մինիմումն էլ  խորհրդարան անցնելն է, իսկ ծրագիր մաքսիմումը՝ հնարավորության դեպքում շատ մանդատներ ստանալը, որպեսզի հետագայում կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացում կարողանա քաղաքական առևտրի մեջ մտնել։ Այսպիսի պատկեր այս պահի դրությամբ ունենք ու քարոզարշավի ժամանակ շատ բան կարող է փոխվել, քանի որ, ըստ որոշակի հարցումների, չկողմնորոշված քաղաքացիները կազմում են գրեթե 50 տոկոս։ 

-Իսկ ընտրությունների մասնակցության մասին ի՞նչ կասեք:

-Մասնակցության հետ կապված բարդ է կանխատեսում անելը, քանի որ այս պահին չմասնակցության տրամադրվածության տոկոսը բարձր է, սակայն ամեն ինչ կախված է քարոզարշավի որակից։ Եթե քարոզաշավը որակյալ ու գրավիչ լինի, ապա մասնակցությունը կարող է բավականին մեծ լինել։ 

-Պարոն Բադալյան, օրեր առաջ վարչապետը նշել է, որ իրենք 60 տոկոս ձայների ակնկալիք ունեն։ Արդյո՞ք իրատեսական է այս թիվը, կամ ընդհանրապես կա՞ ուժ, որը հավակնում է 50+1 ձայն ստանալուն:

-Այս պահին, այս ընտրությունների առանձնահատկությունը նրանում է, որ ուժերից ոչ մեկ 50+1 չունի։ ՔՊ-ն չի կարող 60 տոկոս ձայնի հավակնել, քանի որ, ըստ տարբեր հարցումների, հավակնում է հավաքել մոտ 20 տոկոս ձայն, նույնիսկ մի փոքր ավելի քիչ, քան «Հայաստան» դաշինքը։ 60 տոկոսի թեմայի շրջանառումն ուղղակի «PR» քայլ է, որով փորձում են ազդել չկողմնորոշված ընտրազանգվածի վրա, սակայն մեծ հաշվով դա մեծ ազդեցություն չի ունենա։

 Զրուցեց Մելինե Պետրոսյան

Բեռնում.....