-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն աշխարհի փոխչեմպիոնների հետ
Այլ Լուրեր

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն աշխարհի փոխչեմպիոնների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ:

Խաղը կայացավ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում:

Հանդիպման մեկնարկում Հայաստանի ընտրանին լավ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի գնդակը շեղ էր: Այնուհետ Խորվաթիան տիրեց նախաձեռնությանը և 23-րդ րոպեին օգտագործելով ստանդարտ դիրքն առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը: Թիմերը հանգստի գնացին խորվաթների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսում Խորվաթիայի ազգային ընտրանին հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կարողացավ օգտագործել իր հնարավորությունը և հաշվի հավասարությունը վերականգնեց Վբեյմար Անգուլոն: Կապառոսի մի քանի փոփոխությունները փոխեցին հավաքականի տեսքը, որը սկսեց ավելի ակտիվ գործել: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Հաջորդ ընկերական հանդիպումը Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Աjդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ Հոդվածներ

Ի՞նչ սպասել և ի՞նչ է հայտնի ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունից

Անի Գրիգորյան

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում

Նատա Հարությունյան

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը

Նատա Հարությունյան
Բեռնում.....