1.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար
Այլ Լուրեր

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ պետնախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմից։

Արցախի կառավարությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնց համաձայն` ֆինանսների նախարարի պաշտոնն առանձնացվել է պետական նախարարի պաշտոնից։

Արտակ Բեգլարյանը կհամակարգի հումանիտար ոլորտի չորս նախարարությունների աշխատանքը` արդարադատության, կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտները։ 

Մինչ այդ Բեգլարյանը զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Արտակ Բեգլարյանը 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնականը։ 2014-2015 թվականներին դասավանդում էր Արցախի պետական համալսարանում, որպես «քաղաքական տարածաշրջանայնություն» առարկայի դասախոս։ 2015-2017 թվականներին նույն համալսարանի «քաղաքական իմիջ» առարկայի դասախոսն էր։ 2013 -2017 թվականներին Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարն էր։ 2017 թվականի նոյեմբերի 1-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ՝ նշանակվել է պետական նախարարի խորհրդական։ 2018 թվականի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել է, որպես ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան: 2020թ-ի դեկտեմբերին նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակզմի ղեկավար: 

Նմանատիպ Հոդվածներ

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիներ Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում

Նատա Հարությունյան

Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը․ տեսանյութ

Նատա Հարությունյան

Արտակ Բեգլարյանը նախընտրելի չի համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ-ի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ

Անի Գրիգորյան
Բեռնում.....