6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են «Երևան պանդոկ» ռեստորանում բռնկված հրդեհը
Այլ Լուրեր

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են «Երևան պանդոկ» ռեստորանում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 2-ին, ժամը 04։14-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում և տարածվել վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։49-ին։

Բեռնում.....