7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ
Այլ Լուրեր

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ։

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» տեղեկացնում է, որ մայիսի 31-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 8 կմ արևելք, գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Մասնավորապես, մայիսի 27-ին Իրանում՝ Մակու քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 28 կմ հարավ-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։ Մայիսի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 27 կմ հարավ-արևմուտք  գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Նմանատիպ Հոդվածներ

21-րդ դարի ամենամեծ բնական աղետները․ լուսանկարներ

Նատա Հարությունյան

Թուրքիայում գտնվող հայ փրկարարներին սպառնացող վտանգի մասին տեղեկություններ չկան, սակայն մի շարք երկրների փրկարարները դադարեցրել են աշխատանքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Սերինե

Երկրաշարժից Հալեպում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել, վնասվել են հայկական եկեղեցիներ և կրթօջախներ. Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը մանրամասներ է հայտնում

Սերինե
Բեռնում.....