7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » 2020-ի ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում. ԿԲ նախագահ
Այլ Լուրեր

2020-ի ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում. ԿԲ նախագահ

 Վարկային ռիսկը աճել է գրեթե բոլոր վարկատեսակներում: Հունիսի 3-ին «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը:

«Բիզնես վարկերի, գյուղատնտեսական վարկերի որոշակի աճ է նկատվել: Հիփոթեկային վարկի հետ կապված մարդիկ շարունակել են վճարել իրենց հիփոթեկային վարկերը` բարեխղճությամբ, ինչպես նախկինում, կրելով որոշակի դժվարություններ, սակայն շարունակել են կատարել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները«,- ասաց Գալստյանը:

ԿԲ  նախագահի խոսքով` 2021 թվականի ապրիլի  վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում ընդհանուր վարկերի մեջ:

«Ինչ վերաբերվում է վարկային միջնորդությանը, եկամուտներին և ծախսերին, ապա պետք է արձանագրել, որ մեր վարկերից ստացված կորուստները-ակտիվները հարաբերակցությունը աճել է, իսկ զուտ տոկոսային կորուստները մնացել են անփոփոխ,ինչը վկայում է նրա մասին, որ բանկերից ստացված եկամուտը ավելի ցածր է եղել վարկային ներդրումներից, քան նախորդ տարիների ընթացքում էր»,- եզրափակեց Գալստյանը:

Բեռնում.....