11.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի. իրականացվելու են շինարարական աշխատանքներ
Այլ Լուրեր

«Շիրակ» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի. իրականացվելու են շինարարական աշխատանքներ

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից՝ հավելելով, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.-ին: Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, ինչի մասին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն, նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին:

«Մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաև ռազմական օդանավերի համար, ցանկանում ենք նշել, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

Բեռնում.....