3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսից մահացածներին ևս դիահերձել թույլատրող նախագիծը
Այլ Լուրեր

ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսից մահացածներին ևս դիահերձել թույլատրող նախագիծը

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին ևս կդիահերձեն:

ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն քվեարկությամբ ստացավ 76 «կողմ», 8 «ձեռնպահ» ձայներ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Նախագծով հանվում է այդ արգելքը:

Բեռնում.....