1.1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Սերբիայում պայթյուններ են տեղի ունեցել ռազմական գործարանի պահեստում
Աշխարհ

Սերբիայում պայթյուններ են տեղի ունեցել ռազմական գործարանի պահեստում

Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը հայտնել Է պայթյուննեի եւ հրդեհի մասին, որոնք հոնիսի 4-ի առավոտյան տեղի են ունեցել Չաչակ քաղաքի «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստւմ: Նախարարի խոսքով՝ Չաչակում իրադրությունը հսկողության տակ Է, տուժածներ չկան:

«Պայթյունը, բարեբախտաբար, տեղի Է ունեցել պատրաստի արտադրանքի պահեստում, այլ ոչ թե բուն ձեռնարությունում: Առավոտյան 1:30-ից ես ուղիղ կապի մեջ եմ Արտակարգ իրավիճակների հատվածի ղեկավարի եւ ոստիկանության տնօրենի հետ: Տեղ են ժամանել 35 հրշեջներ Արտակարգ իրավիճակների հատվածից, ինչպես նաեւ Չաչակի տասը հերթապահ հրշեջներ: Մենք ամեից շատ վախենում Էինք, թե ինչ-որ մեկը չի տարահանվել, բարեբախտաբար, ձեռնարկության բոլոր աշխատողները տարահանված են»,- հայտարարել Է Վուլինը РТС ալիքի եթերում: 

Պաշտպանության նախարարը նշել Է, որ քննարկվել Է Չաչակ քաղաքի զգալի մասի տարահանան հնարավորությունը, սակայն ի վերջո դա չի պահանջվել: «Վերջին պայթյունից հետո 24 ժամ անց հրշեջները կարող են մտնել այրված պահեստ, ամենից կարեւորն Է, որ ամեն ինչ անվտանգ լինի»,- կարծում Է նախարարը:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պահեստում պայթյուններն սկսվել են գիշերվա մոտավորապես 01:30-ին: Մերձակա տների բնակիչները տարահանվել են, ձեռնարկության տարածքի մուտքը շրջափակված Է ոստիկանության կողմից:

Ընթանում Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....