-1.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա լուծման վերաբերյալ փոխըմբռնում. Թորոսյան
Այլ Լուրեր

Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա լուծման վերաբերյալ փոխըմբռնում. Թորոսյան

Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում՝ սահմանային իրավիճակի լուծման հարցով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի՝ Մոսկվա այցին ու բանակցություններին՝ Թորոսյանը վստահեցրեց. «Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են: Մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել և հստակ շեշտադրումներ են արվել: Եվ դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս խոսել ենք. ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու՝ մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր Զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,-ասաց Թորոսյանը:

Նա վստահեցրեց, որ ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն անդրադառնում պետական գերատեսչությունների աշխատանքի ինտենսիվության վրա:

«Մեր անվտանգային համակարգում միակ գործընկերոջ հետ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում՝ լուծման վերաբերյալ, թե ինչպիսի լուծում պետք է լինի: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի: Լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ ոքի պետք չէ տարածաշրջանում, հատկապես Հայաստանին»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ոչ բոլոր մանրամասներն են, որ անհրաժեշտ է միանգամից հանրայնացնել, դա կարվի ազգային շահերից ելնելով:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ նա վստահեցրեց, որ Զանգեզուրի կամ որևէ այլ «միջանցքի» մասին երբևէ որևէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել և չեն անելու, դա որևէ փաստաթղթով նշված չէ ու չի նշվելու:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

Նմանատիպ Հոդվածներ

Հանրային սննդի` ռեստորանների, սրճարանների և այլ հաստատությունների պատասխանատուները գրեթե չեն տուգանվում ոստիկանության կողմից, երբ նրանց հաստատություններում ծխում են․ Արսեն Թորոսյան

Սերինե

Օրը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի․ Արսեն Թորոսյան

Անի Գրիգորյան

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը ազատ, թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար. Արսեն Թորոսյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....