6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Ինչու ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով նիստին. Մուկուչյանը մեկնաբանում է. «ՀԺ»
թերթերի տեսություն

Ինչու ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով նիստին. Մուկուչյանը մեկնաբանում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

 ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, սկսվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստը:

Նիստը, սակայն անցել է ԿԸՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը համաձայն որի՝ նրա «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառում պարունակող պաստառները ճանաչվել են Հայաստան դաշինքի հետ ասոցացվող:

ԿԸՀ որոշմամբ՝ պաստառները, որոնք ասոցացվում են քարոզչության հետ և 5 քառակուսի մետրը գերազանցում են ենթակա են վերացման:

ԿԸՀ հայտարարությունից հետո՝ հունիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ:

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, որը ընտրությունների ընթացքում իրականացնում է դիտորդական առաքելություն, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ-ի որոշման պատճառաբանությանը, նշեց, որ այն շատ թույլ է.

«Ակնհայտ հիմնավորումներ որոշման մեջ չկան: Օրինակ՝ ԿԸՀ որոշման մեջ գրված չէ, որ այդ պաստառների վրա պատկերված է Ռոբերտ Քոչարյանի դեմքը, սա շատ պարզ բան է, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր»:

Խոսելով՝ ԿԸՀ-ի այսօրվա նիստին չներկայանալու մասին, Իոաննիսյանն ասաց, որ ԿԸՀ-ն միշտ հետևողական է ու ներկայանում է նույնիսկ ամենաչնչին հարցերով նիստերին.

«Իսկ այս դեպքում ԿԸՀ ներկայացուցիչ չկա, որպեսզի պաշտպանի կառույցի տեսակետը: Սա ինձ մոտ հանգեցնում է այնպիսի մտքերի, որ ԿԸՀ-ն չի ուզում իր այդ որոշումը մտնի ուժի մեջ: Այսպիսի որոշում ԿԸՀ-ն կարող էր կայացնել, եթե լիներ ոչ կոմպետենտ ու վարչարարության հիմունքներին տիրապետող նորմալ մարդ չունենար, կամ, եթե ուզենար այնպես անել, որպեսզի այս որոշումը հեշտ լինի վիճարկելը»,- ասաց Իոաննիսյանը՝ շեշտելով պաստառները քարոզչական են ու պետք է հանվեն:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այսօրվա դատական նիստին և իրենց ներկայացուցչի չներկայանալուն, ասաց, որ այս օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ զբաղված գրաֆիկով է աշխատում:

«Դատարան չգնալը պայմանավորված է բացառապես աշխատանքային զբաղվածությամբ: Դատարան ներկայացվել է ավելին քան 10 էջանոց պատասխան»:

Անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, Մուկուչյանը շեշտեց՝ եղել են էլի այնպիսի դեպքեր, երբ ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, այլ գրավոր է ներկայացրել իր պատասխանները.

«Օրինակ՝ երկու օրից մեկնարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման դասընթացը: Այս օրերին ԿԸՀ ամբողջ անձնակազմը աշխատում է, որպեսզի կարողանանք 12 օրում իրականացնել 6000 մարդու ուսուցում: Դրան գումարած մասնագետների մի մասը իրականանցնում է տեխնիկական հատվածը ապահովելու դասընթացներ:  Արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված ահեռելի աշխատանք կա կատարելու: Եվ այդ ենթատեքստերը, որոնք հնչում են, էժան շահարկումներ են»,-եզրափակեց ԿԸՀ նախագահը:

ԱԺ-ում էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պաստառների մասին ԿԸՀ որոշմանը, Մուկուչյանը նշեց, որ բոլոր այն պաստառները, որոնք ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ, ենթակա են հանվելու:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....