8.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին
Այլ Լուրեր

Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է  թիմակիցներին, դաշինքի համակիրներին և բոլոր քաղաքացիներին:

Քոչարյանի հայտարարությունը հրապարակել է «Հայաստան» դաշինքի «Ֆեյսբուքի» էջը:

Քոչարյանը, մասնավորապես, կոչ է անում քաղաքացիների քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ իրենց ծրագրի բովանդակության վրա, որն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ:

«Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը»,- նշում է Քոչարյանը:

Քոչարյանը հորդորում է մոռանալ գործող իշխանությանը, այն չկա իրենց օրակարգում, այլ կենտրոնանալ անելիքների վրա, ապագայի վրա:

«Մի´ տրվեք որևէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների:

Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են:

Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի և օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ»,- նշում է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը նաև կոչով դիմել է պետական համակարգի աշխատողներին:

«Ձեր  ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։

 Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները:

Իմ թիմակիցների և ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ»,- հավելել է Քոչարյանը:

Ըսդտ Քոչարյանի` այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը։

«Ընդամենը 14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ»,-ավելացրել է Քոչարյանը:

Վերջում «Հայաստան» դաշինքի թեկնածուն վստահեցրել է, որ ՀՀ քաղաքացին անպայման ունենալու է անվտանգ սահմաններ, անպայման ունենալու է կայուն խաղաղություն և արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, անպայման ունենալու է աշխատող ու զարգացող պետություն:

«Ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակել է Քոչարյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Քոչարյանի պատվիրած սոցհարցումներով ինքը բացարձակ առաջատար է

Նատա Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի տավուշյան այցը տապալվել է, բոլորը հրաժարվել են գնալ. մանրամասներ․ Araratnews.am (լուսանկար)

Նատա Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Նատա Հարությունյան
Բեռնում.....