-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն. ՀՀ-ում մեկնարկեցին միասնական քննությունները
Գիտակրթական

Կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն. ՀՀ-ում մեկնարկեցին միասնական քննությունները

Հանրապետությունում հունիսի 8-ին մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները հանձնել են «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից:

ՀՀ-ում գործելու է 15 քննական կենտրոն, որոնցից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ քննություն պետք է հանձներ 1505 դիմորդ, որոնցից 186-ը՝ աշխարհագրություն, 1 288-ը՝ կենսաբանություն և 31-ը՝ ընդհանուր պատմություն: 

Մարզերի 11 քննական կենտրոններում քննություն հանձնողների նախնական թիվը 1 016 է, որոնցից 157-ն աշխարհագրություն է հանձնելու, 832-ը՝ կենսաբանություն և 27-ը՝ համաշխարհային պատմություն: Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489: Նրանցից 29-ն աշխարհագրություն է հանձնելու, 456-ը՝ կենսաբանություն և 4-ը՝ համաշխարհային պատմություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանըլրագրողների հետ զրույցում ասաց, որ մի փոքր դժգոհություն է ունեցել նստարանների տեղաբաշխման վերաբերյալ, որոնք արևի ուղիղ ճառագայթների տակ էին դրված:

«Ես պատկերացրի ինձ, եթե ես քննություն հանձնելիս լինեի, բավականին անհարմար կլիներ մինչև արևը ստվերում հայտնվեր: Նման դիտողություն եմ արել, սակայն հարցն արագ լուծվեց»,- նշեց Դումանյանը:

Անդրադառնալով դիմորդների քիչ լինելուն՝ նա շեշտեց, որ այդ առումով համապատասխան կրթական քաղաքականություն են մշակել և հույս հայտնեց, որ դրանից հետո բնագիտական առարկաներն ավելի գրավիչ կլինեն շրջանավարտների համար: Նախարարը նշեց, որ որոշ առարկաներ էլ մեծ հետաքրքրություն են առաջացնում դիմորդների մոտ, ինչպես օրինակ՝ ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան:

Քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13:00-14:00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը, այս դեպքում՝ հունիսի 13-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն: 

Բեռնում.....