-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և ԼՂ հարցը
Այլ Լուրեր

ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և ԼՂ հարցը

Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ու Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքը:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խիստ պահպանելու կարևորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը:

Ռուսական կողմը նշել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ:

Բեռնում.....