7.1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին. խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն
Սպորտ

Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին. խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին:

Այս մասին գրում է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը։ «Եթե աշխարհում կա անարդարություն, ապա սա այն է։ Նոբել Առուստամյանը փաստորեն չի աշխատում Եվրոպայի առաջնությունում։ Նա չի հավատարմագրվել, Նոբելը չի հավատարմագրվել։ Քանի որ հավատարմագրումը պետք է հաստատեն բոլոր քաղաքների կազմկոմիտեները, իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելուց հնարավորությունից զրկել՝ հիմք ընդունելով համոզմունքները ու ազգային պատկանելությունը: Բաքվում Եվրոպայի առաջնության կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը»,-սոցցանցերում գրել է Ուտկինը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում,  Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

Բեռնում.....