8.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է․ ՄԻՊ
Այլ Լուրեր

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը․

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին:

Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»:

Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ:Ուստի, բոլորից պահանջում եմ ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:

Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանի սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել մարդու իրավունքների պաշտպանությունը. Արման Թաթոյան

Անի Գրիգորյան

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույցներ

Նատա Հարությունյան

Արման Թաթոյանը մեկնել է Սյունիք սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու և փաստահավաք աշխատանքի համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....