NewArmenia.am-ի եթերում զրուցել ենք «Քաղաքացու Որոշում» ՍԴԿ կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի հետ։ Հարցին, թե ինչու քաղաքացին հունիսի 20-ին պետք է ընտրի իրենց, Հայկ Սահակյանը պատասխանել է, որ հների և նորերի համեմատության մեջ իրենք միջինն են՝ ոչ նախկին են, ոչ ներկա։Նա հավելեց, որ իրենք միջին տարիքի կենսունակ ուժ են, և իրենցից յուրաքանչյուրը իր ոլորտում կայացած, արդյունքի հասած և քաղաքական ուղի անցած մարդիկ են, ովքեր հայտ են ներկայացրել հանրային , քաղաքական շահի պաշտպանության և սեփական արժեքների, օրակարգերի պատկերացում ունեն քաղաքականության մեջ մտնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
