2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր
Քաղաքականություն

Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայերը (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ։

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 18 ծննդատանը վերելակի ընկնելու հետևանքով տուժել է երկու հայ: Դեպքով պայմանավորված տղամարդիկ ստացել են բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ՝ ներքին օրգանների վնասվածքներով: Վերելակի ընկնելու նախնական պատճառը նորոգման աշխատանքների ընթացքում ճոպանի պոկվելն է: Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

Նմանատիպ Հոդվածներ

Պետերբուրգում ձերբակալել են բանկ կողոպտելու փորձի մեջ կասկածվող տղամարդուն

Անի Գրիգորյան

Նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն Երևանում կտեղադրի 300 նոր վերելակ

Անի Գրիգորյան

Պետերբուրգի արվարձանում տղամարդը պատանդ է վերցրել վեց երեխաների

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին