8.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Արմինե Հարությունյան. այն ամենն, ինչ մենք գիտենք հայ մոդելի մասին, որը նվաճել «Gucci»-ին
Քաղաքականություն

Արմինե Հարությունյան. այն ամենն, ինչ մենք գիտենք հայ մոդելի մասին, որը նվաճել «Gucci»-ին

Այս աղջիկն իր բնական գեղեցկությամբ նվաճել է Նորաձևության շաբաթը Միլանում: Պատմում ենք այն ամենը, ինչ գիտենք Հայաստանից մոդելի մասին,- գրում է «instyle.ru» կայքը:

Նա 23 տարեկան է
Հիմա Արմինե Հարությունյանը 23 տարեկան է: Սովորաբար մոդելներն իրենց կարիերան սկսում են շատ ավելի վաղ, սակայն շնորհակալություն հայտնենք փոփոխվող մոդելային բիզնեսին. տարիքը դադարել է լինել որոշիչ գործոն մոդելի կարիերայի համար:

Նա նկարիչ է
Արմինեն մեծացել է ստեղծագործական ընտանիքում: Նրա պապը` Խաչատուր Ազիզյանը, Հայաստանի ամենաճանաչված նկարիչներից մեկն է: Նրա ընտանիքի բոլոր անդամները կամ նկարում են, կամ օգնում ցուցահանդեսների կազմակերպման հարցում: Արմինեն նույնպես որոշել է նկարչուհի դառնալ, համալսարանում սովորում է զգեստների ձևավորում:

«Gucci»-ի գործակալը նրան տեսել է փողոցում
Բեռլին այցելության ժամանակ աղջիկը փողոցում պատահաբար հանդիպել է «Gucci» գործակալի հետ: Աղջկա բնական գեղեցկությունը գործակալին այնպես է գրավել, որ նա անմիջապես մոտեցել է աղջկան և առաջարկել մասնակցել ցուցադրությանը: Արմինեն նման առաջարկից, իհարկե, չի հրաժարվել: Հետո հարցազրույցի ժամանակ աղջիկը պատմել է, որ հենց բնականությունն էր կարևորը բրենդի ներկայացուցիչների համար: «Սովորաբար քասթինգի են գնում բարձրակրունկ կոշիկներով, բայց նրանք զգուշացրել էին, որպեսզի մենք գնանք ցածրակրունկ կոշիկներով, քայլենք սովորական քայլվածքով և ընդհանրապես բնական տեսք ունենանք, լինենք ինչպես սովորական կյանքում»,- պատմել է Արմինեն:

Դա նրա առաջին պրոֆեսիոնալ ցուցադրությունն էր
Մինչ այդ տարին Հարությունյանը նկարահանվել է միայն հայկական փոքր բրենդների համար: Նա երբեք գործակալ չի ունեցել և պոդիումով չի քայլել: Հիմա աղջկա համար կանխատեսում են մեծ ապագա նորաձևության բնագավառում: Եվ նրա համար գործակալ էլ անմիջապես գտնվել է:

Բեռնում.....