4.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը» անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում է պատասխանատվությամբ մոտենալ պատվաստումներին
Այլ Լուրեր

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը» անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում է պատասխանատվությամբ մոտենալ պատվաստումներին

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ  գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:

Այս մասին հայտարարություն է տարածել ՊՈԱԿ-ը:

«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով»,-ասված է հայտարարությունում:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ից տեղեկացրել են նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին:

Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարելի է զանգահարել 012595939 հեռախոսահամարին:

Նմանատիպ Հոդվածներ

Տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Անի Գրիգորյան

Երևանում Covid19-ի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից

Անի Գրիգորյան
Բեռնում.....