11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Ավինյանը «Հուավեյ»-ի փոխնախագահին ներկայացրել է ՏՏ ոլորտում ՀՀ ներդրումային հնարավորությունները
Քաղաքականություն

Ավինյանը «Հուավեյ»-ի փոխնախագահին ներկայացրել է ՏՏ ոլորտում ՀՀ ներդրումային հնարավորությունները

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 6-ին Պեկինում հանդիպել է «Հուավեյ» ընկերության փոխնախագահ Ճաո Սիաոբինին: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնոլոգիական էկոհամակարգի  ներուժը  և առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները:

«Հուավեյ»-ի փոխնախագահն անդրադարձել է ընկերության զարգացման հիմնական ուղղություններին, այդ թվում` սարքավորումների արտադրությանը և գիտահետազոտական գործունեությանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական առաջխաղացման, բարձր տեխնոլոգիական ոլորտի և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ուսումնասիրել համագործակցության հետագա հնարավորությունները, այդ թվում` հետազոտությունների ու մշակումների ոլորտում:

Նմանատիպ Հոդվածներ

Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի. Տիգրան Ավինյան

Նատա Հարությունյան

Հետևել հակահամաճարակային կանոններին. Փոխվարչապետը մտահոգված է կորոնավիրուսի աճի տեմպերով

Անի Գրիգորյան

Բուհ-երում դասերը վերսկսելու հիբրիդային մոդելի քննարկումը դեռ ընթացքի մեջ է․ Ավինյան

Սերինե
Բեռնում.....