2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Մեր հարաբերությունները անձնավորել պետք չի, դրանք պետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթության մեջ․ Ռոմանոս Պետրոսյանն՝ իր և ԲՀԿ-ի հարաբերությունների մասին
Տնտեսություն և Բիզնես

Մեր հարաբերությունները անձնավորել պետք չի, դրանք պետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթության մեջ․ Ռոմանոս Պետրոսյանն՝ իր և ԲՀԿ-ի հարաբերությունների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրազդանի քաղաքապետի աշխատանքն այս փուլում  նորմալ եմ գնահատում, քանի որ այս պահին Հրազդանում իրականացվում են կառավարության երկու հրատապ ծրարգրեր և ևս երկու սուբվենցիոն՝ ծրագրեր համայնքի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելվ Հրադզանի քաղաքապետի աշխատանքի մասին՝ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նշենք, որ նա նույնպես մասնակցում էր Ceramisia գործարանի բացմանը, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ համայնքն իր միջոցների հաշվին, ինչպես նաև ներգրավելով մեկենասներին, վերջին մեկ տարվա ընթացքում բավականին աշխատանքներ է կատարել։

«Եթե մինչ այս մանկապարտեզներից ջեռուցվում էր միայն  երկուսը, ապա վերջին մեկ տարվա ընթացքում ևս երեք մանկապարտեզի ջեռուցման հարց ն է լուծվել, բազմաթիվ մանկապարտեզների ճաշասենյակների վերանորոգման հարցերն են լուծվել, որը բացառապես համայնքի միջոցներով կամ համայնքի կողմից ներգրավված մեկենասների միջոցներով»,- ասաց մարզպետը։

Հարցին, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո, իր և ԲՀԿ-ի միջև հարաբերությունները լարված էին, արդյոք հիմա ԲՀԿ-ի հետ լարվածության սառույցը հալվել է, որ նա մասնակցում է  Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում գործարանի բացմանը, մարզպետն ասաց, որ հարաբերությունները սառեցնելու հալեցնելու որևէ խնդիր չի տեսնում։

«Եթե վարչապետի մակարդակի միջոցառման մասին է խոսքը և ներդրումային նախագծի մասշտաբն այնպիսին է, որ անձամբ վարչապետն է այցելում բացմանը, ապա միանշանակ է, որ ես այդտեղ պետք է լինեմ։ Իսկ առհասարակ մեր հարաբերությունները անձնավորել պետք չի, մեր հարաբերությունները պետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթության մեջ։ Որևէ կոնֆլիկտային, որևէ անձնական խնդիր մենք չունենք»,- եզրափակեց Ռոմանոս Պետրոսյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ծառուկյանը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի հետ հանդիպումից

Անի Գրիգորյան

Հրաժարականի պայմաններն ենք գնում քննարկելու. Ծառուկյանը` Փաշինյանի հետ հանդիպման մասին

Անի Գրիգորյան

Ծառուկյանը ԱԺ-ում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ․ (ուղիղ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին