-0.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են
Քաղաքականություն

Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են

Կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդի օրերը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են ձմեռային արձակուրդներ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020 թ. հունվարի 7-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2019 թ. դեկտեմբերի 23-ից 2020 թ. հունվարի 19-ը ներառյալ:

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով ԿԳՄՍ նախարարությանը:

Նմանատիպ Հոդվածներ

Ձմեռային արձակուրդից առաջ դպրոցներն անցկացնում են վերջին շաբաթվա դասերը

Անի Գրիգորյան
Բեռնում.....