«911» ծառայություն նոյեմբերի 10-ին, ժամը 09:23-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղին հարակից սարում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհի օջախին մոտեցման ուղիներ չլինելու պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել: Սահմանվել է հերթապահություն:
Նոյեմբերի 11-ին ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 19 փրկարար ծառայող, 45 տեղի բնակիչ, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսության» աշխատակիցներ: Հրդեհի մակերեսը համաձայն վերջին տվյալների՝ կազմում է մոտ 50 հա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
