8.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ
Քաղաքականություն

Մհեր Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նոյեմբերի 11-ին հանդիպում ունեցավ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ, որի ընթացքում անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի լարման, մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգների խնդրին։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային կոտորածների վտանգը։

Ադամա Դիենգի ուշադրությունը հրավիրելով Սիրիայի Քամիշլի քաղաքի հայ հոգևորականներ Հովսեփ և Աբրահամ Պետոյանների սպանությանը` Մհեր Մարգարյանը դատապարտեց այդ ոճրագործությունը՝ որպես կրոնական և ազգային պատկանելության վրա հիմնված հանցանք։ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականն իր ցավակցությունները հայտնեց հայ հոգևորականների սպանության կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց այլատյացության հողի վրա հանցանքների, զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ էր ՄԱԿ ԱԽ-ում նվնվում Ադրբեջանի ներկայացուցիչը․ «Փաստ»

Սերինե

Ռուբինյանի տեղեկություններով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հաղորդագրության նախագիծը քննարկման փուլում է

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ը մեղադրում է ՄԱԿ-ին իրանական ԱԹՍ-ների շուրջ հետաքննության հետ կապված Ռուսաստանի սպառնալիքներին տեղի տալու մեջ

Սերինե
Բեռնում.....