Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում Է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրԷջք Է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում լրալցավորման համար։ Այդ մասին նոյեմբերի 12-ին հաղորդել Է Մեքսիկայի «Նոտիմեքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալությունն ընդգծում Է, որ ինքնաթիռն Ասունսոնից կմեկնի Մեքսիկա, ինչպես ավելի վաղ պլանավորվել Էր: Գործակալության տվյալներով՝ Պարագվայում կանգառը կապված Է Պերուի իշխանությունների որոշման հետ՝ «փակելու իր օդային տարածությունը» Մորալեսին տեղափոխող ինքնաթիռի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
